Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, ինչը հակամարտւթյան` արդարացի հիմքով կարգավորման համար պայմաններ է ստեղծում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ-ի անդամ երկրներից իր գործընկերների հետ զրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
Պուտինը նշել է, որ մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են, իրավիճակը կայունանում է:
«Կարևոր է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են: Այսպիսով` հիմքեր են ստեղծվել հակամարտության երկարատև և լիաֆորմատ կարգավորման համար, ընդ որում արդարացի հիմքով` հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով»,- նշել է ՌԴ նախագահը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը